01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Պաշտոնական Անկարան արձագանքել է Երևանում թուրքական դրոշի այրմանը

Թուրքիային վրդովեցրել է Երևանում ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ավանդական դարձած Ջահերով երթի ընթացքում թուրքական դրոշը այրելու հանգամանքը:
Մասնավորապես, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Դրոշը խորհրդաշնում է ազգի հիմնարար արժեքները, հավատքն ու ազատությունը:  Որպես թուրք ազգի գոյության խորհրդանիշ ընկալվող մեր դրոշի նկատմամբ իրականացված այդ արարքը մեր հասարակությունը ընդունեց մեծ վրդովմունքով: Թուրք ազգի անկախությունն ու ազատությունը ներկայացնող մեր դրոշի նկատմամբ արված այդ նենգ քայլը խստորեն քննադատում ենք»:

Նշենք, որ ամեն տարի  ապրիլի 23-ին Ազատության հրապարակում երիտասարդները այրում են Թուրքիայի դրոշը, ապա ջահերով երթ անում դեպի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ