07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ազատամարտիկները հանդիպել են Րաֆֆի Հովհաննիսյանին և Արամ Սարգսյանին

Սեպտեմբերի 13-ին Ազատամարտիկների  ռազմադաշտային  հրամանատարների խորհրդի անդամները հանդիպում են ունեցել  “Հանրապետություն”  կուսակցության նախագահ Արամ  Զավենի Սարգսյանի հետ և քննարկել Հայաստանի  Հանրապետության  առջև  ծառացած մարտահրավերները, ներկա  քաղաքական իրավիճակը, ՀՀ իշխանությունների՝  այս իրավիճակին համարժեք չլինելը, “Հանրապետություն” կուսակցության՝  ազատամարտիկների շարժմանը զորակցելու հարցը , ինչպես նաև, Հայաստանի  քաղաքական կյանքում լուրջ դերակատարություն ունեցող կուսակցությունների՝   կլոր սեղանի շուրջ  հանդիպելու հնարավորությունները: Հանդիպմանը մասնակցել են կուսակցության “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամները: Հանդիպումը անցել է  փոխըմբռնման մթնոլորտում: Մանրամասները՝  հերթական համահավաքում՝  սեպտեմբերի 19-ին, ժամը 18:00-ին:

 Քանի  որ  “Ժառանգություն”  կուսակցությունն, ի դեմս  Րաֆֆի Հովհաննիսյանի, առաջիններից  է արձագանքել ձևավորված շարժմանը և  հայտարարել ազատամատիկների նախաձեռնությանը միանալու  և  աջակցելու մասին, սեպտեմբերի 14-ին Ազատամարտիկների  ռազմադաշտային  հրամանատարների խորհրդի անդամներն արդեն իսկ աշխատանքային հանդիպում են ունեցել Րաֆֆի Հովաննիսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ գործունեության հետագա քայլերը, ինչպես նաև  պայմանավորվածություն է ձեռք բերվել Սեպտեմբերի 20-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած, անկախության 22 ամյակին նվիրված “Անկախությունը երեկ և այսօր” թեմայով հանրահավաքին ազատամարտիկների մասնակցության վերաբերյալ:

 

Ազատամարտիկների ռազմադաշտային խորհուրդ, Ազատության հրապարակ

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ