20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Մենակ էդ էր պակաս, որ գլխավոր ընտրակեղծարարն ինձ դիտողություն անի»

ՍԴ-ում  Կոնգրես-ՀԺԿ դաշինքի բողոքի դիմումի քննության ժամանակ միջադեպ տեղի ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի միջև:

Լևոն Զուրաբյանը  նշեց՝ ապրիլի 2-ին՝ ժամը 07:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, ինտերնետային հեռարձակումը ընտրատեղամասերում դադարել է, իսկ Մուկուչյանը շեշտեց՝ Կենտրոնական գրասենյակում հեռարձակում եղել է:

«Խնդրում եմ միջամտություն չանել, թե ես ինչպես խոսեմ: Մենակ էդ էր պակաս, որ գլխավոր ընտրակեղծարարն ինձ դիտողություն անի», – ասաց Զուրաբնյանը:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կոչ արեց կողմերին կոռեկտ լինել և չվիրավորել միմյանց:

Անդրադառնալով Մուկուչյանի վերոնշյալ  դիտարկմանը, թե Կենտրոնական գրասենյակում հեռարձակում եղել է՝ Զուրաբյանը  հիշեցրեց՝ 2000 ընտրատեղամասերի աշխատանքներին հետևելը միայն մի գրասենյակից ֆիզիկապես հնարավոր չի եղել, ուստի դա փաստարկ չէ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ