20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու  Աբովյան քաղաքում 31-ամյա տղամարդու մահվան պատճառները:

2017թ. ապրիլի 24-ին` ժամը 17:20-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Աբովյան քաղաքի հին գերեզմանատանը ծառից կախված դիակ կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Տղամարդու դին հայտնաբերվել է Աբովյան քաղաքի Էլարի գերեզմանատանը՝ «Ս.Ստեփանոս» եկեղեցուց 80 մետր դեպի վերև, արծաթափայլ մետաղյա բազմագալար լարով ծառից կախված վիճակում: Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի 1985թ. ծնված բնակիչը: Վերջինս իրավասու մարմինների կողմից որոնվում էր՝ որպես անհետ կորած։

 

ՀՀ քննչական կոմիտե

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ