26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

2017 թվականի առաջին եռամսյակում կարգապահական տույժ է ստացել ոստիկանության 228 ծառայող

Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ ոստիկանությունում իրականացված ծառայողական քննությունների արդյունքում, ընդհանուր առմամբ, կարգապահական տույժ է ստացել ոստիկանության 228 ծառայող, որից 48-ը՝ ճանապարհային ոստիկան։

«Համեմատության համար նշեմ, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում տույժ ստացած ճանապարհային ոստիկանները 9 էին։ Հիմնականում ճանապարհային ոստիկանները խախտել են անհատական տեսախցիկների կիրառման կարգը։ Հիշեցնեմ, որ տեսախցիկներ ճանապարհային ոստիկանները սկսել են կրել 2016 թվականի հունիսից», – Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Նա նշել է, որ ոստիկանության ղեկավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հասարակությանը
ծառայություններ մատուցող ստորաբաժանումների, մասնավորապես, ճանապարհային ոստիկանության աշխատանքի կատարելագործման խնդիրը:

«Ճանապարհային ոստիկանության պրոֆեսիոնալիզմի հետագա բարձրացման, տեխնիկական հագեցման և այս ծառայության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի առավելագույն նվազեցման ուղղությամբ հետևողական աշխատանքը շարունակվում է», – ընդգծել է նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ