17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Բոմժ դառնալու ժամանակը՛՛. Չորրորդ իշխանություն

Հայաստանը օլիգարխների պակաս չու­նի, ընդ որում՝ այդ խավում ընդգրկված են ե’ւ ծայրա­հեղ անգրագետները, ե’ւ տգետները, ե’ւ հավատաց­յալ օլիգարխները, ե’ւ սրանց համեմատությամբ քիչ թե շատ կրթություն ունեցողները: Իրականում հայաստանյան օլիգարխներից որեւէ մեկն այդպես էլ մինչեւ այսօր ծպտուն չի հանել Մաքսային միության մասին, կար­ծիք կամ դիրքորոշում չի հայտնել, թե սկսված գործընթացը կոնկրետ իր բիզնեսի վրա ինչպես կանդ­րադառնա:

Հայաստանի’ Մաքսային միու­թյան անդամակցությունը ամբողջովին փոխում Է իրերի դասավորությունը. մեր օլիգարխներն արդեն ստիպված են ներկրել’ պահպանելով ռուսական խա­ղի կամ շուկայի կանոնները: Այսինքն’ ՌԴ- բիզնես էլիտան է որոշելու, թե որ ապրանքը Հայաստանն ինչքանով ներկրի: Թերթին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ մաքսազերծման դրույքաչափերը գործելու են ի վնաս Հայաստանի, իսկ սա նշանակում է, որ ներ­մուծողներից շատերը դադարելու են զբաղվել մինչ այս եկամտաբեր համարվող բիզնեսից: Ասել է թե’ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ ՛՛Բոմժ եք դառնալու՛՛, վերստին դառնում է արդիա­կան:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ