Ապրիլի 27-ին քաղաքացիները կարող են կապ հաստատել ոստիկանության հետ
Հարգելի քաղաքացիներ, ոստիկանությունը շարունակում է «Հասարակություն-ոստիկանություն ուղիղ կապ»-ը, որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները:
Վստահեցնում ենք, որ քաղաքացիների հետ յուրաքանչյուր շփումը, ձեր առաջ քաշած հարցերը, դիտողությունները, ոստիկանության գործառույթների շրջանակում առկա այս կամ այն հարցերի վերաբերյալ ձեր մտահոգությունները, նկատառումներն ու առաջարկությունները համակողմանիորեն քննարկվում և օգնում են վերանայելու մեր աշխատանքները:
Ապրիլի 27-ին՝ հինգշաբթի օրը, ժամը 15-ից 17-ը «Ուղիղ կապի» հեռախոսազանգերին կպատասխանի ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը, ում կարող եք հարցեր ուղղել ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունների, այդ թվում` իրավախախտումների, հակահասարակական արարքի մասին հաղորդում կամ հայտարարություն չընդունելու, ոստիկանության ծառայողների կողմից ոչ օբյեկտիվ քննություն կատարելու, քաղաքացիների նկատմամբ ոչ հարգալից վարքագիծ դրսևորելու, դիմում-բողոքներն օրենքով սահմանված կարգով չգրանցելու, դիմումներին պատշաճ ընթացք չտալու, ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիների համար քաշքշուկներ ստեղծելու, և ընդհանրապես, ոստիկանության համակարգում արատավոր երևույթների դեմ պայքարը առավել արդյունավետ դարձնելու վերաբերյալ:
«Ուղիղ կապի» հեռախոսահամարն է 010-59-60-54: