07 Հունիսի, Saturday, 2025
KFC

… իսկ Սերժ Սարգսյանը … Հրապարակ

Թերթը գրում է, որ Մոսկվայում բացված եկեղե­ցու հիմնարկեքին մասնակ­ցելու է մեկնել հայաստանյան գործարարների մի պատկառելի թիմ’ Սամվել Ալեքսանյանի ՛՛գլ­խավորությամբ՛՛: Բանն այն է, որ նրանցից ոմանց համար կատարյալ շոկ է եղել ապարանյան կլանի կենդանի լեգենդ Աղ­վան Գառնիկիչի պաշտոնանկության լուրը: Մինչեւ վերջին վայրկյանը’ Գառնիկիչի’ դա­տախազության դռան համբուրումը, նրանք Ստանիսլավսկու հանգով կրկնել են. ՛՛նե վեր- յու՛՛:

Մասնավորապես Սամվել Լիմինդրովիչը Մոսկվա մեկնել է, որ միանա լոբբիստների այն բանակին, որը պայքարում է ՛՛հանուն՛՛ Գառ­նիկիչի: Ի դեպ, Աղվան Հովսեփյանի վերանշանակմանը կողմ են նաեւ որոշ ռուսաստանցի մեծահարուստներ, այդ թվում’ Սամվել Կա­րապետյանը, Արա Աբրահամյանը, որը չնա­յած երբեք տպավորված չի եղել Գառնիկիչի սիրուն աչքերով, սակայն այս պահին նույն­պես նրա օգտին լոբբինգ է իրականացնում: Թերթի տեղեկություններով, սակայն, Սերժ Սարգսյանն անդրդվելի է. նա ունի գլխավոր դատախազի չորս թեկնածու’ Արթուր Օսիկյան, Դավիթ Հարու­թյունյան, Վահրամ Շահինյան եւ Գեւորգ Կոստանյան: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ