«Ալիևի պատվերով հանցագործություններ է գործել Արցախում»
ՌԴ ԱԳՆ-ն բավական կոպիտ պատասխան է տվել ադրբեջանական haqqin.az կայքում ապրիլի 16-ին Էյնուլա Ֆաթուլաևի հեղինակած և հրապարակած “Բայց Ասկերովի համար Ադրբեջանի նախագահը խնդրել էր Ռուսաստանին ” հոդվածին,որտեղ haqqin.az-ի գլխավոր խմբագիրը մեղադրել էր ՌԴ ԱԳՆ-ին,որ վերջինս մեծ ուշադրություն է դարձնում բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին և անտեսում է ՌԴ քաղաքացի,2014 թ-ի հուլիսին Արցախում դիվերսիաներ և մարդասպանություններ կատարած ահաբեկիչ Դիլգամ Ասկերովի գործին…Հոդվածագիրը,ով համարվում է Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական մամլո խոսնակներից մեկը, բավական պարզ ակնարկում էր Լապշինի գինը…Այսինքն,եթե ՌԴ-ում ուզում են տեսնել Լապշինին ազատության մեջ,ապա Մոսկվան պետք է օգտագործի իր հնարավորությունները և ազատի ահաբեկիչ Ասկերովին արցախյան բանտից…Հոդվածից պարզ դարձավ նաև այս թատերական ներկայացման մեջ ներգրավված բոլոր դերակատարների՝Բելառուսի,Իսրայելի,Ուկրաինայի դերերը,ինչպես նաև սցենարի հեղինակ Իլհամ բաբայի կողմից ՌԴ-ին վերագրված դերակատարությունը…
Ապրիլի 24-ին ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և լրատվության դեպարտամենտի փոխտնօրեն Ա.Կոժինը բավական ոչ դիվանագիտական և կոպիտ պատասխանել է haqqin.az-ին և նրա հովանավորին՝Իլհամ Ալիևին…
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնյան տեղեկացնում է ազերիական ԶԼՄ-ներին,որ նրանք պաշտպանում են իրենց բոլոր քաղաքցիների իրավունքները այլ երկրներում…”Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտին այն շրջաններից է,որտեղ այցելելը խորհուրդ չի տրվում…Դրա վերաբերյալ առաջարկը տեղադրված է մեր նախարարության կայքի հյուպատոսական պորտալում…Միևնույն ժամանակ մենք սկզբունքորեն դեմ ենք,որ այդ տարածքները այցելող անհատ քաղաքցիներին և լրագրողներին քրեական պատասխանատվության ենթարկվեն…”,-ասվում է Կոժինի պատասխանի նախաբանում…
“Ինչ վերաբերվում է կոնկրետ Դիլգամ Ասկերովի գործին,ապա պետք է խոստովանենք,որ նա անտեսել է ԱԳՆ-ի այդ խորհուրը… Քանի որ Ռուսաստանի իշխանությունները չեն կարող վերահսկել իրենց քաղաքացիների շարժունակությունը երկրի տարածքից դուրս, այդ պատճառով մեզ համար այս պատմության մեջ կան “սպիտակ կետեր”…Այսպես,մենք հաստատ չգիտենք,արդյոք Բաքվում տեղյակ են եղել ՌԴ քաղաքցու հակամարտության գոտի այցելելու մասին…Սակայն փաստն այն է, որ Դիլգամ Ասկերոեվին Լեռնային Ղարաբաղում ձերբակալելուց հետո,հենց ադրբեջանական իշխանություններն են մեզ փոխանցել նրա ռուսաստանյան անձնագրի պատճենը… Նմանապես, ես չեմ կարող հաստատ պնդել,որ Ասկերովին չեն խրախուսել,որ խախտի մեր ԱԳՆ-ի խորհուրդը…Այդ ինչպե՞ս նա կարողացավ անցնել շատ լավ պաշտպանված շփման գիծը…”,-ասված է նամակի երկրորդ մասում…Այս մասում ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է Բաքվին ՌԴ քաղաքցուն սեփական շահերի համար հանցանք գործելու դրդման մեջ…Պաշտոնական Մոսկվան ոչ միայն չի կասկածում դրանում,այլև մեղադրում է Ալիևի վարչակազմին հանցագործություն կատարած անձի ՌԴ քաղաքացիությունը միտումնավոր օգտագործելու համար,որ Բաքվի պատվերով հանցանք գործող ՌԴ քաղաքցու խնդիրները բարդվի Մոսկվայի վրա… Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզ հասկացրել է,որ առանց պաշտոնական Բաքվի օգնության Ասկերովը չէր կարող անցնել արցախա-ազերիական բանակների շփման գիծը…Այսինքն՝ՌԴ քաղաքցի Ասկերովն ադրբեջանական գործակալ է՝դիվերսանտ,ով Ալիևի պատվերով հանցագործություններ է գործել Արցախում…ՌԴ ԱԳՆ-ն իր այս պատասխանով հասկացրել է Ալիևին,որ իր խորամանկություններն իրեն պահի և չփորձի ուրիշի ձեռքերով,այսինքն՝ ՌԴ-ի, շագանակ հանել կրակից…ՌԴ իշխանությունները հասկացրել են ապշերոնյան պրիմիտիվ սուլթանին,որ նրա և իր մյուս գործընկերների ոչ պակաս վատ բեմադրված “Լապշինը՝ ձեզ,Ասկերովը՝մեզ ” տրագիկոմեդիան բացահայտված է…Կոժինի պատասխանից պարզ է դառնում,որ Մոսկվայում չեն կասկածում,որ Ասկերովը հանցագործ է,քանի որ այցելել է մի այնպիսի “տարածք”՝Արցախ ,որն Ասկերովի հայրենակիցների՝ադրբեջանցիների կողմից դիտվում է որպես թշնամական…
Իսկ պատասխանի վերջում Կոժինը խորհուրդ է տալիս ալիևյան կայքին,որ եթե վերջինս իրականում անհանգստացած է Ասկերովի ճակատագրով,ապա պետք է վերջ տա այդ գործի շուրջ բարձրացված քարոզչական աղմուկին…
Այստեղ արդեն մենք՝ՀՀ քաղաքցիներս և սփյուռքահայությունը պետք է միշտ ուշադրության կենտրոնում պահենք Ասկերովի գործը,որ հանկարծ Մոսկվան չփորձի իր քաղաքացուն,ով Բաքվի պատվերով անչափահասի և կնոջ է սպանել Արցախ անօրինական մուտք գործելիս,հանկարծ չփորձի “մեղմացնել ” դրա պատիծը…
Դե ի՜նչ…Ալիևը ստացավ այն պատասխանն ինչը և սպասելի էր…Ռուսաստանի ԱԳՆ-ն ոչ թե պատասխանեց,այլ անպատվեց haqqin.az-ին և նրա հովանավորին…Մոսկվայից Ալիևին հասկացրեցին,որ նա այն ստրատեգը չէ,ինչ ներկայանում է…
Գյումրեցիները այստեղ կասեին.”Եկել է սատանի մայլեն,քյանդրբազ է խաղում…”
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը:
Henaran.am-ը ֆեյսբուքյան գրառումները տեղադրում է առանց խմբագրելու, ուստի պատասխանատվություն չի կրում տեքստում առկա սխալների կամ վրիպակների համար: