20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Ամեն անգամ ընտրությունները կեղծվում են». Զուրաբյանը տաքացավ

«Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները ժողովրդի կամքի զանգվածային խեղաթյուրում էին», – այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝  ՍԴ-ի կողմից՝ ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայցի քննության ժամանակ:

«Ինձ մոտ դեժավյուի տպավորություն է, քանի որ նախկինում արդեն ՀԱԿ-ի հայցը ներկայացրել եմ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին: Ամեն անգամ ընտրությունները կեղծվում են, դրանք բողոքարկվում են, իսկ ՍԴ-ն գտնում է, որ խախտումներ չեն եղել»,- հայտարարեց Զուրաբյանը:

Այստեղ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն արձագանքեց. «Փորձե՛ք հիմնավորել ՍԴ դիմելու պատճառները, այլ հանդես չգալ քաղաքական հայտարարություններով»:

Զուրաբյանն իր հերթին  պնդեց, որ իր խոսքերն ուղղակիորեն վերաբերում են ստեղծված իրավիճակին:  «Ժողովրդի մեջ խորը անվստահություն է ձեւավորվել»,-  ասաց Զուրաբյանը՝ հիշեցնելով  դպրոցների տնօրենների,  «ՍԱՍ» սուպերմարկետի հետ կապված սկանդալային միջադեպերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ