07 Հունիսի, Saturday, 2025
KFC

19 օր հացադուլի մեջ

Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Հրաչյա Բոյաջյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասից տեղափոխվել է խուց: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ  Բոյաջյանի կնոջից՝ Նարինե Ղազարյանից:

Հիշեցնենք, որ  ոչ շաքարային դիաբետով տառապող Հրաչ Բոյաջյանը 19 օր շարունակ հացադուլի մեջ էր: Կնոջ փոխանցմամբ՝ Հրաչյա Բոյաջյանի վիճակը կայուն է:

Նշենք, որ Հրաչյա Բոյաջյանը հանդիպում էր պահանջում Գլխավոր դատախազության ներկայացուցիչների հետ:

Հրաչյա Բոյաջյանը չի ընդունում ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելը՝ վերջիններիս ուղղությամբ քարեր եւ այլ առարկաներ նետելը) իրեն առաջադրված մեղադրանքը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ