Քանի ժամ է մնալու պաշտոնում… /վիդեո/
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանը, Վահան Հովհաննիսյանի փոխարեն, չէր ստանձնի դեսպանի պաշտոն:
”Եթե լինեինք քաղաքակիրթ երկիր, ես դա նորմալ կընկալեի, այսինքն` քաղաքակիրթ երկրներում օրինակ` Ֆրանսիայում այն չինովնիկներն, ովքեր աշխատում են կառավարությունում, նրանց չի խանգարում իրականացնել թե պետական գործչի պարտքը, թե քաղաքական հայացքները”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Իգիթյանը: Նա նշեց, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպաններն ունեցել են տարբեր քաղաքական հայացքներ, սակայն միշտ էլ իրականացրել են նույն քաղաքականությունը:
”Մեզ մոտ այդպես չէ: Վերջին հինգ տարիներին մեր դեսպանները դրսում ոչ թե զբաղվում էին Հայաստանի շահը դրսում առաջ տանելով, այլ փորձում էին արդարացնել այն անօրինականությունները, որոնք կատարվում էին Հայաստանում: Ահա այստեղ խնդիր եմ տեսնում”,-շեշտեց Իգիթյանը:
Վերջինս Վահան Հովհաննիսյանին անձամբ ճանաչում է, գիտի նրա սկզբունքային ընդդիամդիր հայացքները և չի պատկերացնում` ինչպես է նա աշխատելու:
”Կիրականացնի այն մանր, խորամանկային քաղաքականությունը, որ իրականացնում էին դիվանագետները, որը դրվելու է նաև իր վրա: Եթե իրականացրեց, ահա այստեղ իմ հարգանքն իր հանդեպ միանգամից կիջացնեմ “զրոյի”, իսկ եթե ինքը իր սկզբունքայնություն ցույց տա, ես չգիտեմ` քանի ժամ է մնալու իր պաշտոնում”,-բացատրեց Իգիթյանը:
Զրույցի շարունակությունը` տեսանյութում: