28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ազգ-բանակը» կարևոր ու արդիական է. քաղաքագետ (տեսանյութ)

 «Կարիք չկա ասելու, թե մի երկրի համար, որն ավելի քան 28 տարի գտնվում է  ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում, ու տեսանելի ապագայում չկա լուրջ հեռանկար, որ կարող են կոմպրոմիսների հիման վրա գնալ լուրջ կարգավորման արցախյան հարցում, այս հայեցակարգը կարևոր ու արդիական է»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ խոսելով «Ազգ-բանակ» հայեցկարգի ու նախորդ շաբաթ այդ համաժողովի շրջանակներում առաջ քաշված «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի մասին:

Ըստ քաղաքագետի՝ այդ կոնցեպտը ոչ թե դոկտրինա, փաստաթուղթ է, այլ արժեքային համակարգ, որը հնարավորություն կտա ոչ միայն կառույցներին, որ դրանով պիտի զբաղվեն, այլև հասարակությանը ներգրավված լինել անվտանգության ապահովման մեջ:

Նա կարևորեց այդ 2 առաջարկները, որոնք որակեց որպես տրամաբանական: «Այստեղ ամենակարևորն այն է, որ «Ազգ-բանակ» հայեցկարագի շրջանակներում ՊՆ-ը առաջ է քաշել հասարակական քննարկման այդ ծրագրերը: Եվ հասարակությունը, և քաղաքագիտական շրջանակները կարող են ներգրավված լինել»,-նկատեց Սերգեյ Մինասյանը:

Վերջինս վստահ է, որ ծրագրերը կբարձրացնեն բանակի մարտունակությունը: «Հայեցկարագը փաստացի հնարավորություն է տալիս սիստեմիզացնել այն իրականությունն, որը մենք ունենք: «Ես եմ» ծրագիրը, կարծում եմ, ավելի լավ է գործելու հենց այս պայմանական խաղաղության պայմաններում»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ