26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տարոն Մարգարյանը միակն է. զոհվածի մայր

««Զինվոր» համակարգող խորհրդի անդամները քննարկել և որոշել են մայիսի 14-ին կայանալիք Երևանի Ավագանու ընտրություններում սատարել Հայաստանի հանրապետական կուսակցությանը, այս պարագայում գործող քաղաքապետ ՝ Տարոն Մարգարյանին»,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ, զոհվածի մայր Մարգարիտա Խաչատրյանը (Մառոզ):

Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ գործող քաղաքապետը արդարացրել է իր նախորդ ծրագիրը, մասնավորապես՝ բանակ-հասարակություն կապը ստեղծելով և զարգացնելով:
«Նա ունի հարգալից վերաբերմունք զինվորի և զոհվածների ընտանիքների նկատմամբ: Աջակցել է շատերին դուրս գալու սոցիալական նեղ պայմաններից ու ապահովել է բնակարանով: 25 տարի է բանակի կողքին եմ ու նա միակ գործող քաղաքապետն է, որ կանգնել է բանակի կողքին և ծրագրեր իրականացրել»,-ընդգծեց Մարգարիտա Խաչատրյանը:

«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահը հայտնեց, որ այսօր գնում է Արցախ ու էլի քաղաքապետի ծրագրի շնորհիվ, որի միջոցով հազարավոր ընտանիքներ հանդիպում են առաջնագծում ծառայող իրենց զինվորին:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին կկայանա Երևանի Ավագանու ընտրությունները:Մասնակցության հայտ են ներկայացրել երեք քաղաքական ուժեր՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքը և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ