Առաջին կորուստը
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում այսօր մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ունեցավ իր առաջին կորուստը: Ազատ ոճային Էդգար Ենոքյանը,ով հանդես է գալիս 96կգ քաշային կարգում,12-3 հաշվով պարտություն կրեց Ալբանիայի ներկայացուցիչ Է.Շալայից: Մենամարտը ավարտվեց ժամկետից շուտ, քանզի ալբանացու առավելությունը բացահայտ էր: Բայց եթե Շալան հասնի մինչեւ եզրափակիչ, ապա Է.Ենոքյանը կարող է պայքարի մեջ մտնել բրոնզե մեդալի համար: