06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչու էիք լռում, երբ քանդում էին “կուկուռուզնիկը”. Կարինե Դանիելյանը ապշած է/վիդեո/

“Փրկենք հուշարձանները օլիգարխներից ” նախաձեռնության անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ “Փակ շուկայի ” հարցին: Հայտնի է, որ շուկան վերաբացվելու է հոկտեմբերի 1-ին:

“Հանրային խորհուրդը երբ հանդիպեց նախագահի հետ, ես այդ հարցը բարձրացրի և ասել եմ իմ կարծիքը, որ սա ջրաբաժանն է, որ փաստորեն, մենք շարունակում ենք ոչնչացնել Երևանի պատմությունից մնացած մասունքները”,-ասաց նախկին բնապահպանության նախարարը:

Կարինե Դանիելյանը տեղեկացրեց, որ այդ հանդիպմանը ներկա է եղել նաև Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Վերջինս պարզաբանել է, որ իրենք շատ լավ գործեր են արել, վերականգնել են բազմաթիվ պատմամշակութային կոթողներ իսկ “Փակ շուկայի” հետ կապված անհանգստանալու կարիք չկա:

Կարինե Դանիելյանը անդրադարձավ նաև ի պաշտպանություն Սամվել Ալեքսանյանի ակցիա իրականացնողներին: Նրան ապշեցրել է այդ կանանց պահվածքը.

“Նրանք ասում են` ինչի էիք լռում, երբ քանդում էին կուկուռուզնիկը, հիմա եկել խանգարում եք բարերարին” : 

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ