06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Խաղալիքներում եղած նյութը առաջացնում է վաղաժամ հասունացում

Այսօր, լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ “Հայաստանի սպառողների ասոցացիա ՀԿ նախագահ՝ Արմեն Պողոսյանը և մանկաբույժ-ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը խոսեցին խաղալիքներից առաջացող ալերգիաների, և անորակ խաղալիքների վտանգավորության մասին:

“Որքան խանութները մեծ են, ասենք ավելի սոլիդ են ու պատշաճ, այնտեղ ավելի վստահելի է, եթե խանութը փոքր է ասենք, կամ կրպակներ են, որոնց ես անվանում եմ բուտկա կամ տոնավաճառ կամ գետնուղիները, այնտեղ ավելի մեծ է վտանգը, որ կամ անորակ կամ ոչ պատշաճ սերտիֆիկացված ապրանքներ լինի”,- նշեց Արմեն Պողոսյանը:

Սպառողների շահերի պաշտպանը հիշատակեց Չինաստանում տեղի ունեցած դեպքը, որտեղ խաղալիքների մեջ գտնվող վտանգավոր նյութից բազմաթիվ մանուկներ էին թունավորվել:

“Հայաստանում դեռևս տագնապալի երևույթներ չեն արձանագրվել , կամ լաբորատոր ստուգումների արդյունքում խաղալիքների մեջ քիմիական-տոքսիկ նյութեր չեն հայտնաբերվել, բայց ամեն դեպքում երեխայի համար հարկավոր է ճիշտ խաղալիք ընտրել”:

Մանկաբույժ -ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ մինչև մեկ տարեկան երեխաների համար նախատեսված  խաղալիքները նպաստում են նաև երեխայի զարգացմանը՝ատամների և ծնոտի զարգացման պրոցեսին , դրա համար  այդ տարիքի երեխաների տալիս են ռեզինե խաղալիքներ:

“Այդ խաղալիքները պիտի զերծ լինեն “Փիվիսի” կոչվող նյութից, որը պարունակում է այնպիսի նյութեր, որը վնասում է երեխաների առողջությանը: Այդ նյութը հիմնականում լինում է փափուկ ռետինե խաղալիքներում: Այդ նյութը առաջացնում է վաղաժամ հասունացում” ,-նշեց ալերգոլոգը:

Նա հավաստեց, որ բրենդային ռեզինե խաղալիքները ավելի կոպիտ են լինում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ