Ես հաշվառում չեմ իրականացնում՝ ով ինչքան է հարստացել. Մովսես Հակոբյան
«Ձեր գնահատականը չեմ կիսում, դա ձեր գնահատականն է: Զինված ուժերի գնահատականը տալիս է գերագույն գլխավոր հրամանատարը, և ինքն իր գնահատականը տվել է: Ես տվյալ հարցերով չեմ զբաղվում և հաշվառում չեմ իրականացնում՝ ով ինչքան է հարստացել և որտեղից, այդպիսի հարցերով չեմ զբաղվում։ Ինձ ավելի կարևոր հարցեր են հետաքրքրում, ես նայում եմ առաջին գծին և զորքին»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Մովսես Հակոբյանն՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ բանակի գումարները չեն ծառայել իրենց նպատակին, փոխարենը հարստացել են գեներալները:
Նա ընդգծեց, որ պատերազմից հետո շատ բան է փոխվել.
«Մեր բանակն այսօր ավելի սպառազինված է, մեր առաջին գիծն՝ ավելի ամուր, մեր զինվորն՝ ավելի պաշտպանված»։