17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Քրդական համայնքի ղեկավարը կոչ ուղղեց Թուրքիային

Քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում կոչով դիմեց Թուրքիայի կառավարությանը. «Կոչ ենք անում թուրքական իշխանություններին որ ընդունեն հայերի Ցեղասպանությունը և մասսայական ձևով ներողություն խնդրեն հայ ժողովրդից: Միաժամանակ կոչ ենք անում, որ դադարեցնեն քուրդ ժողովրդի նկատմամբ կատարվող ամենօրյա ցեղասպանությունը», – ասաց Հասանովը:

Նա նաև կոչ արեց գերտերություններին ու միջազգային հանրությանը մի կողմ թողնել իրենց ազգային շահերը և ազգային փոքրամասնությունների դեմ իրականացվող ցեղասպանությունների դեմն առնել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ