16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Փոխանակել ձվերը

ԵԹՖ-ից տեղեկացնում են, որ “Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա” ԲԲԸ-ն, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից ստանալով գրություն առ այն, որ սեպտեմբերի 15-ի արտադրության ձվերն ունեն կճեպի աղտոտվածություն, մատակարարներին հանձնարարել է իրացման ցանցից դուրս բերել ամբողջ խմբաքանակը:

Չնայած՝ փորձաքննության արդյունքում ձվում վտանգավոր մանրէներ չեն հայտնաբերվել, այնուամենայնիվ մինչև առաջացած խնդիրների պատճառների պարզումը, Ընկերությունը կոչով դիմում է քաղաքացիներին իրենց կողմից ձեռք բերված սեպտեմբերի 15-ի արտադրության ձվերը նույն իրացման կետերում փոխանակել այլ օրերի արտադրության ձվերով:

“Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա” ԲԲԸ-ի համար առաջնահերթ են սպառողի անվտանգությունն ու Ընկերության բարի համբավը”,-ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

010 42 80 08

091 99 09 02

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ