24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Զինվորին ծառայակիցն է սպանել

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության  քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը,  երեկ՝  սեպտեմբերի 15-ին, ժամը 03.10-ի սահմաններում  N  զորամասի մարտական դիրքերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մելիքի Հակոբյանի կողմից արձակած կրակոցների հետեւանքով մարմնական վնասվածքներ է  ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Կորյունի Խաչատրյանը: 

Վերջինս զինվորական հոսպիտալում ժամը 05:00-ի մոտակայքում մահացել է:

ՀՀ Պն քննչական ծառայությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 365 հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:

Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ