Օզբիլիսի մասնակցությունն այսօրվա հանդիպմանը չի բացառվում
Այսօր Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիզի ակումբը՝ Մոսկվայի Սպարտակը,Նիժնի Նովգորոդում քննություն կընդունի տեղի Վոլգայից:
Յուրա Մովսիսյանը կլինի թիմի մեկնարկային կազմում, իսկ ահա Արաս Օզբիլիզը խնդիրներ ուներ դեռեւս հավաքականի խաղերի ժամանակ ,չնայած չի բացառվում նրա մասնակցությունը այսօրվա հանդիպմանը հենց սկզբից:
Այս տուրի հանդիպումներից այսօր իր հանդիպումը կանցկացնի նաեւ մեր հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի թիմը՝ Կրասնոդարը, որը սեփական հարկի տակ կընդունի Կռիլյա Սովետովին: Վաղը Կառլեն Մկրտչյանի Անժին կհյուրընկալվի Տոմսկի Տոմին, իսկ Էդգար Մանուչարյանի եւ Արթուր Սարկիսովի Ուրալը սեփական հարկի տակ կխաղա Ռոման Բերեզովսկու Դինամոյի հետ: