24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Եթե մի բառ էլ ասես, դանակը կխրեմ … »

Բայց օրենքը մեջ ընկավ՝ որ հանցանքը շատանա. Բայց ուր որ ավելի եղավ մեղքը, այնտեղ ավելի եւս շատացավ շնորհքը։ Հռովմ. 5.20

Մի տարեց քրիստոնյա, որը սովորություն ուներ տնից տուն գնար և իր համաքաղաքացիներին ծանոթացնել Հիսուսի փրկության բարի լուրին, մի օր այցելեց անառակ և ահազդու արտաքինով մի հսկայի: Հենց տան տիրոջը հայտնի դարձավ այցի նպատակը, նա մի ձեռքով բռնեց այցելուին, մյուսով երկար դանակը և սպառնալով զայրագին բացականչեց.

«Եթե մի բառ էլ ասես, դանակը կխրեմ: Կյանքիս կեսը բանտերում եմ անցկացրել, էլ վախենալու ոչինչ չունեմ»: Այցելուն հանդարտ պատասխանեց. «Եթե Աստված թույլ տա, ուրեմն սպանիր: Բայց մինչ այդ մի բան ունեմ քեզ հայտնելու: Դեռ ժամանակ ունես, որ հոգիդ փրկես: Տեր Հիսուսը քեզ համար խաչվեց: Թեև մեղքերդ շատ են, բայց Նա քեզ կների: Ե՛կ…»:

Հսկան չթողեց, որ նա շարունակի, աստիճաններից ցած գլորեց:  Մի քանի շաբաթ անց քրիստոնյան պատահաբար անցնում էր այդ փողոցով: Միջադեպը մտաբերելով՝ նա ակամա իր հայացքը ուղղեց հսկայի տանը: Հսկան կանգնած էր պատուհանի մոտ: Նա ճանաչեց «տարօրինակ» այցելուին և նշան արեց, որ վերջինս վեր բարձրանա: Մինչ քրիստոնյան մտածում էր, հսկան ինքը իջավ, ջերմ ողջունեց ու սկսեց արտասվել: «Ես երջանիկ եմ: Շնորհակալ եմ քեզնից: Շնորհակալ եմ, որ Հիսուսի մասին ինձ հայտնեցիր ես Աստծուն այնքան շնորհակալություն եմ հայտնել, որ քեզ բերեց իմ տուն: Ների՜ր ինձ»:

Ապա միասին բարձրացան վեր՝ հսկայի բնակարանը: Նա պատմեց, թե ինչպես քրիստոնյայի խոսքերը սկսել էին այրել իր հոգին, և նա ծնկի էր եկել Տիրոջ առջև:

Տերը կանչում է բոլորին. Ամեն

Նարեկ աղոթքների խմբի հանրագրից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ