Խենթանալու է. Հրապարակ
Ոմանց Զարուհի Փոստանջյանի պահվածքն է հունից հանում եւ նրանք հիշում են, թե ինչպես էր նա տեսախցիկի առաջ լեզու հանում: Մյուսներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանն իջեւանցի է, երեւանցի չէ: Երրորդները զայրանում են «ԵԼՔ»-ի բաղաձայն երգեցողությունից ու «Երեւան ջան, ելք կա վանկարկումների»ց: Չորրորդները Զարուհու «Դեպի Արարատ» կարգախոսն են ծաղրում: Հինգերորդներն ասում են` «սրանք ադեկվատ չեն, սրանց չի կարելի մայրաքաղաք վստահել»:
Բայց բոլորը միաբերան խոստովանում են, որ եթե Զարուհու եւ Նիկոլի մասնակցությունը չլիներ, այս ընտրությունները կդադարեին ընտրություն լինելուց: Եթե Զարուհու եւ Նիկոլի նման օրիգինալ «խենթեր» մեզանում չլինեին, մեր կյանքը կդառնար միապաղաղ ճահիճ, իսկ Հանրապետականն ու Տարոն Մարգարյանը մատը մատին չէին տա: Այդ նրանք են ստիպում իշխանությանն աշխատել, չկորցնել զգոնությունը եւ պայքարել մայրաքաղաքը «պահելու» համար:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: