Հայկը ԱՄՆ-ից տեղափոխվել է Երեւան. «Երկիր Ծիրանիի» հետ է
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Հայկ Պետրոսյանն ասում է, որ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի, կուսակիցների հետ ունեն նույն պատկերացումը քաղաքի, երկրի կառավարման վերաբերյալ: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ տարիներ ապրել ու աշխատել է ԱՄՆ-ում, հիմա այստեղ է բնակվում:
Ավագանու անդամն, ըստ նրա, հնարավորություն կտա ավելի ակտիվ մասնակցել քաղաքի կառավարման կյանքին ու ունեցած փորձն էլ ներդնել, լոկալացնել:
Իրենց շանսերը նա չցանկացավ գնահատել` ասելով, թե սոցիոլոգ չէ, սակայն շեշտեց. «Շատ բան կախված է մեր քարոզարշավից, նրանից, թե որքանով կկարողանան ծրագիրը հասանելի դարձնել, քաղաքացու սիրտը գրավել»:
Առավել մանրամասն` տեսանյութում: