Մեզ համար ավելի հոգեհարազատ Զարուհի Փոստանջյանն է. զոհված զինվորի մայրը` ցուցակում (տեսանյութ)
Բանակում խաղաղ պայմաններում 10 տարի առաջ մահացած զինվոր Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանն ընդգրկվել է մայիսի 14-ին Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակում: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ երբ 2007 թվականին սկսեց պայքարել, չէր մտածում, որ այսքան երկար պայքարելու է: «Պայքարի ոգին է, որ քեզ ստիպում է հասնել արդարության: Ինչու չէ՞, հավատում ենք, որ տիկին Փոստանջյանը մեր աջակցությամբ կհասնի հաղթանակի, այս կեղտոտ Երևանը կտանի մաքրության»,-նշեց նա:
Գոհար Սարգսյանը Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին կոչ է անում գոնե մեկ անգամտրանսպորտով գնալ ծայրամասեր ու տեսնել, թե ինչպես է ժողովուրդը հասնում աշխատանքի:
Հետաքրքրվեցինք նաև, թե ինչու հենց «Երկիր Ծիրանին», ոչ «Ելքը», ինչին տիկին Գոհարը պատասխանեց, որ այս տարիների ընթացքում Զարուհի Փոստանջյան պատգամավորն է իրենց կողքին եղել: «Մեզ համար ավելի հոգեհարազատ Զարուհի Փոստանջյանն է, քան «Ելքի» թեկնածուն, որովհետև այն ժամանակ էլ դիմել ենք բոլոր կազմակերպություններին, միայն տիկին Փոստանջյանն է, որ արձագանքել է»:
Առավել մանրամասն` տեսանյութում: