Որդուն և կնոջն ուղարկելու է Ֆրանսիա. Ժողովուրդ
Սյունիքի նախկին մարզպետ Աուրեն Խաչատրյանը, թերթի տեղեկություններով, պատրաստվում է իր կնոջը՝ Լորետա Բարսեղյանին, եւ որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, որոշ ժամանակով ուղարկել Ֆրանսիայի Մարսել քաղաք: Թերթի աղբյուրները փոխանցում են, որ Խաչատրյանն այնտեղ բիզնեսներ ունի ու հիմա որոշել է որոշ ժամանակով իր ընտանիքի անդամներին հեռացնել երկրից, մինչեւ հասարակությունը մոռանա իր տան բակում կատարվածը: Մ. Խաչատրյանը թերթի հետ զրույցում, ասել է, թե դրանք սուտ տեղեկություններ են. ՛՛Չէ, էդ ով է ասում, դե ամեն օր մի բան են ասում, հո մենք ամեն օր չենք մտածի, թե ինչ պատասխանենք: Ամեն օր ինչ-որ տեղեկություն է տարածվում, մի հայտարարություն են անում, հո մենք պարապ չենք, որ նստենք, այդ սուտ տեղեկություններին պատասխանենք՛՛:
Շարունակությունը ՝ թերթի այսօրվա համարում: