Հանցագործ աշխարհի ու հոգևորականների օգնությամբ սպառնում են բնակիչներին. Հայկական ժամանակ
Երեւանի Սայաթ-Նովա 10, 12 եւ Նալբանդյան 25ա շենքերի բնակիչները, ովքեր իրենց անհամաձայնությունն են հայտնել իրենց բակում բազմսւֆանկցիոնալ շինության կառուցման վերսբերյալ, կառուցապատող ՛՛Լարկո գրուպից՛՛ սպառնալիքներ են ստանում:
Հուլիսին Տարոն Մարգարյանը խոստացել Էր հարցն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել, որի կազմում պետք Է նաեւ բնակիչներ լինեին: Յուրաքանչյուր շենքից երկու բնակչի տվյալ հանձնվել Էր քաղաքապետարանին: Բնակիչները որեւէ քննարկման չեն հրավիրվել, փոխարենը երեկ ՛՛Լարկո գրուպից՛՛ նամակ են ստացել: Ընկերության փաստաբան Ա. Աբրահամյանը սպառնալից տոնով հայտնել է, որ շենքի , կառուցման համար կազմվել է համապատասխան ժամանակացույց, վարձվել են մասնագետներ, շինտեխնիկա, եւ որ ընկերությունը ստիպված է եղել չսկսված աշխատանքները դադարեցնել ՛՛բնակիչների հարուցած ապօրինի խոչընդոտների պատճառով՛՛:
Թերթի հետ զրույցում, տարածքի բնակիչ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Ալբերտ Սարգսյանն ասել է, որ այս օրերին ՛՛Լարկո գրուպն՛՛ իրենց ճնշելու համար տարբեր քայլերի է դիմում: ՛՛Հանցագործ աշխարհից են մարդ ուղարկել եւ մկանուտ տղաներ’ երեկ էլ եկան մոտ 10 հոգի: Գալիս, պրովոկացիա են անում: Սա բավական չէ, ոստիկանություն են խառնում, մարդկանց տները խուզարկում են, բերման են ենթարկում տարիքով կանանց : Անգամ Աստծո սպասավոր էլ են ուղարկում: Հիմա էլ սելը ճռռալու տեղ սելվորն է ճռռում: Փոխանակ մենք բարոյական վնասի փոխհատուցում ուզենք, իրենք են պահանջու՛՛,- ասել է գնդապետը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: