06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վարչապետը կարեւորեց կրթության ոլորտում եվրոպական փորձը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արեւելյան գործընկերության անդամ երկրների կրթության նախարարների պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը հույս է հայտնել, որ նրանց այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա կրթության բնագավառում համագործակցությանը, ինչն էլ կնպաստի Հայաստանում այդ ոլորտում բարեփոխումների հաջող իրականացմանը:

“Մեզ համար կարեւոր է կրթության բնագավառում եվրոպական փորձը, ինչպես նաեւ նոր բարեփոխումների իրականացումը: Այդ առումով արդեն իսկ Եվրոպական միության տեխնիկական եւ ֆինանսական օժանդակությամբ բավականին մեծ ծավալի աշխատանքներ ենք իրականացրել՝ նպատակ ունենալով ուսումնական հաստատություններում ներդնել կրթական լավագույն ստանդարտները”,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը տեղեկացրել է, որ սկսվել են բուհերի հավատարմագրման ինստիտուտի ներդրման աշխատանքները, մասնավորապես, ձեւավորվել է համապատասխան կառույց:  Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության ծրագրով առաջիկա տարիների ընթացքում հայաստանյան առնվազն հինգ բուհեր պետք է անցնեն միջազգային հավատարմագրում, որը կստիպի ուսումնական հաստատություններին ներդնել եվրոպական կրթական չափանիշներ:

Արեւելյան գործընկերության անդամ երկրների կրթության նախարարները ողջունել եւ բարձր են գնահատել կրթական ոլորտում մեր երկրում իրականացվող բարեփոխումները: Վերջիններս վարչապետին են ներկայացրել իրենց երկրում իրականացվող ծրագրերն ու, այդ համատեքստում, համատեղ փոխգործակցության ուղղությունները:    

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ