26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մինչ օրս շարունակվում է արմենացիդ կամ արմենաֆոբ քաղաքականություն որոշ պետությունների կողմից

Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել՝ հարցը մեռյալ կետից շարժվել է։ Այդ մասին այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Նա նշեց, որ այժմ հարցը դարձել է միջազգային հարաբերությունների օրակարգի խնդիր:

«Այսօր հասել ենք մի կետի, երբ Հայոց ցեղասպանության թեման դարձել է միջազգային քննարկման հարց։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են 20-ից ավելի երկիր, ԱՄՆ-ի 46 նահանգ, թեման քննարկվում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան և այլն։ Այս հարցը ոչ թե ազգային, այլ համամարդկային խնդիր է: Այսօր մենք պետք է միջազգային հանրությանը հասցնենք այն, որ 1915 թվականից շարունակվում է հայատյաց քաղաքականությունը, և իր դրսևորումն է ստանում ղարաբաղյան զարգացումներում: Մենք պետք է հասկանանք, որ այսօրվա դիվանագիտությունը զգալիորեն տարբերվում է 1965 կամ 1990 թվականի դիվանագիտությունից: Այսօրվա զարգացումները փոխում են մեթոդները, և պետք է առաջ շարժվել նոր մոտեցումներով»,-ասաց նա:

Բանախոսի խոսքով՝ մինչ օրս շարունակվում է արմենացիդ կամ արմենաֆոբ քաղաքականություն որոշ պետությունների կողմից, այսօրվա միջազգային քաղաքականությունը փոխում է դիվանագիտության մեթոդները, և եթե մենք սա հաշվի առնենք, ոչ մի բանի չենք հասնի։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ