27 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Անհնար է տարբերակել՝ ում են զորակոչում, գործարարի՞, թե՞ օլիգարխի որդու

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը թվային տվյալներ չունի, թե օլիգարխների քանի երեխաներ են ծառայում սահմանին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա շեշտեց, թե նման թվեր չունի, քանի որ Հայաստանում «օլիգարխ» պաշտոնական հասկացություն չկա, եւ զորակոչի ընթացքում անհնար է տարբերակել՝ ում են զորակոչում, գործարարի՞, թե՞ օլիգարխի որդու:

«Ապրիլյան պատերազմի մասնակիցների թվում պրոֆեսորի որդի կա»,- հավելեց Վիգեն Սարգսյանը:

Եթե մենք ասում ենք, որ հասարակության կեսը սոցիալապես անապահով է, սահմանին ծառայողների կեսը նույնպես սոցիալապես անապահով կլինի: Հարկավոր է նաեւ հաշվի առնել, որ ապանահով ընտանիքի տղան օբյեկտիվորեն կարող է առաջնագծում հայտնվել, քանի որ սոցիալապես ապահովված ընտանիքների երեխաները շարունակում են ուսումը եւ հետագայում ծառայության գնալով՝ «ուսումնականում» հայտնվում:

Ըստ նրա, զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը պետք է լուծվի: Նա հիշեցրեց, որ ցուցակներ կան, որոնք, իհարկե, պետք է հստակեցվեն: «Հիմա նախարարությունն ակտիվ աշխատում է այդ հարցի ուղղությամբ»,- վստահեցրեց նախարարը

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ