05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Դատախազը հանեց պիջակը` “թողեք գնամ տուն” /վիդեո/

Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազության շենքի դիմաց շնորհակալություն հայտնեց դատախազության բոլոր աշխատակիցներին՝ համատեղ աշխատանքի համար, շնորհակալություն հայտնեց նաեւ լրատվամիջոցներին:

Aravot.am-ի փոխանցմամբ` թե ո՞վ պետք է փոխարինի իրեն, արդյոք որեւէ մեկի թեկնածությունն առաջարկե՞լ է՝ հարցերին Ա. Հովսեփյանը պատասխանեց, որ առաջարկում է հանրապետության նախագահը: Նա նաեւ ասաց, որ դեռ հնարավորություն կունենանք իրեն տեսնելու:

Հարցին, թե կա՞ մի բան, որ չհասցրեց, ծանրացնում է իրեն, նա պատասխանեց. ”Իհարկե, կան բաներ, որ չհասցրեցի անել, վստահ եմ, որ հաջորդ գլխավոր դատախազը կհասցնի անել”:

Աղվան Հովսեփյանին ճանապարհեցին ծափահարություններով: Մինչ այդ նա հասցրել էր ստորագրել ԱՄՆ-Հայաստան համաձայնագիր-նամակը, որն ուղղված է դատաիրավական բարեփոխումներին: Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆֆերնին: 

 Շարունակությունը` Aravot.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ