” Գրանտ են լափում…”. “Փակ շուկայում” կբնավորվեն /վիդեո/
Քիչ առաջ Մաշտոցի պուրակից մեկնարկեց “Փրկենք հուշարձանները օլիգարխից” նախաձեռնության երթ-ակցիան՝ ի պաշտպանություն Երեւանի թիվ 1 շուկայի:
Henaran.am-ի հետ զրույցում շարժման աջակից Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ համոզված է տարածքի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը ի վերջո տեղի կտա համաժողովրդական պահանջին:
“Մոտ օրերս ակցիայի մասնակիցները կբնավորվեն շուկայի տարածքում եւ թույլ չեն տա, որ շինարարությունը շարունակվի”,-ասաց նա:
Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ, այս պահին “Փակ շուկայում” շինարարական աշխատանքներ են ընթանում: Շուկայի մոտ ակցիայի մասնակիցներին դիմավորեցին Սամվել Ալեքսանյանի աջակիցները:
Սամվել Ալեքսանյանի օգտին ակցիա իրականացնեղները շահագրգռված են շուկայի բացման փաստով, քանի որ վստահ են, որ այտեղ իրենց համար աշխատատեղ է բացվելու.
“Ճարտարապետական հուշարձանի պաշտպանները գրանտ են լափում ու իրանց ինչ պետքնա, որ մենք աշխատանք չունենք : Մեր համար մեկա` ինչ շենք կլինի, մենք աշխատանք ենք ուզում”,-բղավում էին նրանք:
Ընդհարումից խուսափելու նկատառումով “Փրկենք հուշարձանը օլիգարխից” նախաձեռնության անդամները իրենց պահանջները հնչեցրին հակառակ մայթից:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: