Գյումրիում ոստիկաններին ծեծ ենթարկելու քրգործի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է առաջադրվել 9 անձի
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 9 անձի:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Նշված ավտոմեքենաների վարորդներին և ուղևորներին կարգի հրավիրելու, հասարակական կարգը պահպանելու նպատակով ոստիկանության ծառայողները կանգնեցրել են ավտոմեքենաները և ներկայանալով՝ փորձել են կարգի հրավիրել նրանց, սակայն նշված ավտոմեքենաների ուղևորները, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, դուրս են եկել ավտոմեքենաներից և չենթարկվելով հասարակական կարգի խախտումը դադարեցնելու օրինական պահանջին՝ բռնություն են գործադրել և ծեծի ենթարկել իշխանության ներկայացուցիչներին:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նշված ավտոմեքենաների ուղևորներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով, մյուս 8 ուղևորին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։