«Կոտորած» կլինի
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ ընդերքօգտագործման բնագավառում մոնիթորինգի իրականացմանն ու հաշվետվողականությանը:
Վարչապետը ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարեց երեքամսյա ժամկետում մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել իրավական ակտերի փաթեթ, որով կկանոնակարգվի ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման և հաշվետվողականության հետ կապված ընթացակարգերը։
«Բոլոր տրամադրված լիցենզիաները ռևիզիա ենք անում, մենք մի անգամ զգուշացրել ենք, ասել ենք՝ տվեք ծրագրեր, ովքեր տվել են ծրագրեր՝ իրենց հետ գործընկերային նիստում, պայմանավորվում ենք, ովքեր չեն տվել՝ շատ կոշտ սկսում ենք խոսել լիցենզիաների հետ վերցման վերաբերյալ»,- ընդգծեց վարչապետը։