Արդեն ավանդույթ եք դարձրել. վարչապետը ”բարկացավ” Մուկուչյանի վրա
Այսօր կառավարությունը որոշում ընդունեց բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու սահմանել ընտրությունների ժամանակ անհրաժեշտ իրերը ձեռք բերելու կարգը:
Սակայն նախքան այս որոշումն ընդունելը վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին.
՛՛Սա արդեն դառնում է ավանդույթ, մի գուցե գնանք օրենքը փոխենք ու ասենք, որ ձեր մոտ այլ կարգով է, ամեն անգամ գնումների գործընթացը փոխվում է: Օրենքը փոխենք ու թույլ տանք, որ դա բանակցային գործըթացով անեք կամ մեկ ամիս շուտ մրցույթ հայտարարեք՛՛:
Մուկուչյանը նշեց, որ քանի որ խոսքը թիվ 38 ընտրատարածքում լրացուցիչ ընտրությունների մասին է, և ժամկետները այն աստիճան սեղմ են, որ անհնար է տեղավորվել, օրենքի փոփոխության անհրաժեշտություն կա: