03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ աջակցությամբ երկրում իրականացված և դեռ ընթացքի մեջ գտնվողդ բարեփոխումները

2013թ. սեպտեմբերի 13-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանը հանդիպում ունեցավ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քարտուղարի տեղակալ տիկին Հելգա Շմիդթի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանը միանալու որոշումից հետո ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը, Եվրոպական միության հետ համագործակցության հետագա զարգացումներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանը նշեց, որ Մաքսային միությանը միանալու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Հայաստանի ազգային շահերը:

Միաժամանակ, Ա.Բաղդասարյանը կարևորեց  Եվրոպական միության հետ երկխոսության շարունակությունը` նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ աջակցությամբ երկրում իրականացված և դեռ ընթացքի մեջ գտնվողդ բարեփոխումները, և այսուհետ ևս ակնկալում է շարունակական համագործակցություն առանցքային բոլոր ոլորտներում: Հանդիպումն անցավ ջերմ և փոխըմբռնման մթնոլորտում: Տեղեկացնում են ԱԽ քարտուղարի լրատվական ծառայությունից: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ