16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Այդ տղային բրդողները պիտի հասկանան … Գագիկ Բեգլարյանը հրաժարական կտա՞ /վիդեո/

՛՛Վարորդներից ես այդ կարգի ահազանգ չեմ ստացել : Եթե խոսքը Տիգրան Հովհաննիսյանի մասին է, բոլորդ տեսնում եք այդ տղայի հոգեվիճակը, եթե առաջին ասուլիսը նայեք, որ պահանջում է, որ եթե միջմարզային ուղեվարձը չբարձրացնի նախարարը, նրա հրաժարականն ենք պահանջում, իսկ վերջին ասուլիսում կարմիր գծերի մասին էր խոսում:

Այդ տղային բրդողները այդ վիճակը պետք է հասկանան՛՛,-այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ անդրադառնալով իր հրաժարականը պահանջող վարորդների պահանջին:

Հարցին, թե որ դեպքում հրաժարական կտա, Բեգլարյանը պատասխանեց. ՛՛Աստված մի արասցե, հիվանդության դեպքում անպայման կտամ՛՛: Իսկ ովքեր են դրդում այդ վարորդներին՝ պահանջելու .

-Հենց  իմանամ, ձեզ կասեմ,-ասաց նախարարը: 

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ