20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Կազինո գնացող պաշտոնյաներին. Հայկական Ժամանակ

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է կազինոների և ինտերնետային շահումով խաղերի «ակտիվե մասնակիցների նույնականացման վերաբերյալ որոշման մի նախագիծ: Խոսքը ավելի քան 1 միլիոն դրամ խաղադրույք անողների մասին է:

Ըստ որոշման նախագծի՝ բոլոր կազինոները և ինտերնետային շահումով խաղերի կազմակերպիչները այս տարվա հուլիսի 1-ից պարտավոր են լինելու գրանցել մեկ միլիոն և ավելի խաղադրույք կատարող անձանց, ունենալ նրանց ճշգրիտ տվյալները, պահել նրանց անձը հաստատող փաստաթղթերի պատճենները: Սակայն որոշման նախագծից պարզ չեն դառնում այն մեխանիզմները, որոնք թույլ չեն տա կազմակերպիչներին խուսափել նման պարտավորությունից:

Այսինքն հասկանալի չի, թե ինչպես կարող են պատկան մարմինները վերահսկել, թե արդյոք կազինոյի աշխատակիցները գրանցեցին խոշոր խաղադրույք իրականացրած այս կամ այն պաշտոնյայի անձնական տվյալները: Այս որոշման ընդունումը կառավարությունը հիմնավորում է փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումներով:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ