13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Գդանսկում հայկական կիրակնօրյա դպրոց է գործում

Հոկտեմբերի կեսերին հանդիսավորությամբ պաշտոնապես կբացվի Լեհաստանի Գդանսկ քաղաքի հայկական կիրակնօրյա դպրոցը:  Արդեն մեկ ամիս է, ինչ քաղաքի դպրոցներից մեկում երկու կահավորված դասասենյակ է հատկացվել հայ համայնքին:

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց դպրոցի ուսւոցչուհի Աշխեն Սիմոնյանը, պարապմունքները շաբաթ եւ կիրակի օրերին են լինում: Տիկին Սիմոնյանը Հայաստան էր եկել դասագրքեր եւ գիտակրթական նյութեր տանելու նպատակով:

“Մենք շատ երջանիկ ենք,որ Լեհաստանում ապրող մեր հայրենակիցներն այսուհետ կարող են իրենց երեխաներին հայկական կրթություն տալ. հայկական լեզու եւ մշակույթ կմտնի այդ օջախներ, մի կտոր Հայաստան, որի համար շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի կրթության եւ գիտության,սփյուռքի նախարարություններին:  Նրանք մեծ սիրով եւ անվճար մեզ տրամադրեցին բավականին հարուստ դիդակտիկ նյութեր եւ պարագաներ,Հայաստանի մասին տպագրված արժեքավոր գրականություն”,-ասաց Ա. Սիմոնյանը:

Վերջինս պատմեց նաեւ, որ մի քանի շաբաթ առաջ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանն անձամբ Գդանսկում ծանոթացավ դպրոցի աշխատանքներին:

Մեկ այլ ուսուցչուհի Գայանե Հակոբյանն էլ նշեց, որ արդեն երկու տասնյակից ավելի աշակերտներ կան դպրոցում: Ձեռնարկին աջակցում են նաեւ տեղի գործարարները,արվեստագետներն ու հոգեւորականները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ