26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հանուն շրջակա միջավայրի պահպանության

Երեկ «Էկոլոգիական միջանցքներում կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելներ» ծրագրի շրջանակներում իրականացվող Վայոց ձորի մարզում կայացել է մի շարք միջոցառումներ:: Մարզ այցի մեկնարկը տրվել է Եղեգնաձորի գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի բացման արարողությամբ: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը,  Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Նադիա Լիխթենբերգերը, Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF- Armenia/  գրասենյակի ղեկավար  Կարեն Մանվելյանը, CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը և այլք: Սպասարկման կենտրոնը հիմնվել է  WWF-Հայաստանի և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի»՝ CARD հիմնադրամի կողմից Գերմանիայի դաշնային հանրապետության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ բնապահպանության նախարարության անմիջական մասնակցությամբ: Նախարար Մինասյանը իր խոսքում նշել է, որ նորաբաց կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա նաև նվազեցնելու ճնշումը բնական ռեսուրսների օգտագործման վրա, նպաստելով բնապահպանական մի շարք հարցերի լուծմանը:Կենտրոնի ծառայություններից հնարավորություն կունենան օգտվել 4 տասնյակից ավելի համայնքներ:Այն գյուղացիական տնտեսություններին տրամադրելու է ոլորտային տարբեր ծառայություններ,կամուրջ է հանդիսանալու ֆերմերների և միջազգային կառույցների միջև, հագեցած է լինելու անասնաբուժական և արհեստական սերմնավորման ժամանակակից սարքավորումներով: Կենտրոնն իրականացնելու է նաև կրթական գործառույթ. կազմակերպվելու են սեմինարներ և դասընթացներ` հայ և արտերկրի մասնագետների կողմից:

Խաչիկ գյուղում արդեն WWF-Հայաստանի, Գնիշիկ միջհամայնքային բնապահպանական հիմնադրամի և համայնքի ղեկավարի միջև ստորագրվեց «Բնության պահպանության եռակողմ համաձայնագիրը»: Համագործակցության արդյունքում համայնքին է հանձնվել գյուղտեխնիկա և շուրջ 4000 պտղատու տնկիներ, որոնք համայնքի համար այլընտրանքային եկամտի աղբյուր կհանդիսանան:

Բնապահպանության նախարարի խոսքերով Խաչիկ գյուղին տրամադրված օգնությունը, ինչպես նաև հողատարածքների արդյունավետ օգտագործումը կնպաստի գյուղի զարգացմանը, իսկ նոր համագործակցությունն էականորեն կխթանի էկոմիջանցքների ստեղծման աշխատանքները, որոնք իրականացվում են Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ՝ «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծմանն աջակցություն» տարածաշրջանային ծրագրով: «Այս ծրագրի մեկնարկով մենք սկսում ենք էկոմիջանցքների քաղաքականության պրակտիկ իրագործումը, որպեսզի մեր հարուստ կենսաբազմազանության պայմաններում,հատկապես, կենդանական աշխարհը կարողանա էկոմիջանցքների միջոցով ազատ տեղաշարժվելու հնարավորություն ունենա: Իսկ դա նշանակում է , որ այն համայնքները, որոնք գտնվում են այդ հատվածում, պետք է ստանան հնարավորություն, որպեսզի մի կողմից չվնասեն կենդանական աշխարհը, մյուս կողմից օգտվեն և սեփական եկամտի աղբյուրներ գտնեն ի դեմս զարգացման տարբեր ուղղությունների, այդ թվում` նոր անտառների հիմնումը, ինչը ոչ միայն կփոխի կլիմայական պայմանները Խաչիկ համայնքում, այլև նաև հնարավորություն կտա խաչիկցիներին անտառային բարիքներից նույնպես օգտվելու որպես իրենց եկամտի կայուն աղբյուր»,-նշեց բնապահպանության նախարարը:

Միջոցառման վերջում մասնակիցները նախախար Մինասյանի գլխավորությամբ  այցելել են «Գնիշիկ պահպանվող լանդշաֆտ»: Այստեղ նախարարին են ներկայացվել պահպանվող տարածքում նախանշվող ծրագրերը, զբոսաշրջության խթանմանն ուղղված և Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված կենդանատեսակների և բուսատեսակների պահպանության աշխատանքերը, ինչպես անեւ դիտարկել բեզոարյան այծերի տեղաշարժին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ