11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ֆրանսիայի դեսպանը ուզում է, որ հայերը լավ ծանոթանան ֆրանսիական մշակույթին

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն այսօր Ալիանս Ֆրանսեզի շրջանակներում հանդիպեց լրագրողների հետ:

Ալիանս Ֆրանսեզի հիմնական դերն է Ֆրանսիայի և Ֆրանկոֆոն երկրների միջև հաստատել , պահպանել և ամրապնդել մշակութային կապեր, որոնք կհեշտացնեն երկու ազգերի միջև փոխընբռնումը:

՛՛Արդեն շուրջ մեկ տարի է, որ կայացվեց այն ռազմավարական ծրագիրը և Ալիանս Ֆրանսեզը ունեցավ նոր հասցե հենց Երևան քաղաքի կենտրոնում՛՛,-ասաց պարոն Ռենոն ՝ տեղեկացնելով, որ այս կենտրոնում կազմակերպվում են ֆրանսերեն լեզվի դասընթացներ:

Այսօր այս ընկերությունն ունի տասը դասավանդող, ովքեր ունեն ֆրանսերենի մասնագետի դիպլոմ և շարունակական վերապատրաստումներ են անցնում դասավանդման ոլորտում՝ մանկավարժական նորություններին զուգահեռ:

Անրի Ռենոն նշեց նաև, որ Ալիանս Ֆրանսեզը Ֆրանսիայում հիմնադրվել է 130 տարի առաջ  և ներկայումս կազմակերպության նպատակն է աշխարհով մեկ ֆրանսիական մշակույթը և ֆրանսերեն լեզուն պատշաճ կերպով ներկայացնելը:

Սեպտեմբերի 14-ին Ալիանս Ֆրանսեզի շրջանակներում նախատեսված է բաց դռների օր:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ