ԱԷԿ-ին միջուկային նյութերի արտահանման լիցենզիա տրվեց
Այսօր Կառավարության նիստին որոշում ընդունվեց միջուկային նյութերի արտահանման լիցենզիա տրամադրել ՛՛Հայկական ատոմային էլեկտրակայան՛՛ ՓԲԸ-ին:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ խոսքը վերաբերում է ատոմակայանում գտնվող միջուկային վառելիքին, որոնք ներկրվել են Հայաստան դեռևս 1977-1987թթ-ին:
՛՛Սրանք ունեցել եք տեխնիկական դեֆեկտներ, հնարավոր չի եղել օգտագործել, մինչև հիմա գնվում են ատոմակայանում: Բավական մեծ խնդիր են ներկայացնում պահպանման տեսանկյունից: Տարիների ընթացքում փորձել ենք վերադարձնել գործարան, սակայն չեն համաձայնել, հիմա համաձայնել են, որ հետ տանք արտադրող գործարանին որոշակի գնով: Այսօր որպես հումք 0.7% հարստացված ուրանը վաճառվում է 40-50 ԱՄՆ դոլարով, մենք պայմանավորվել ենք 5000 դոլարով վաճառել 1կգ-ը՛՛,-հայտնեց Մովսիսյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ երկու օրից Հայաստանին անհրաժեռշտ միջուկյաին վառելիքը ինքնաթիռով հասնելու է Հայաստան: