17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Առանց Աղվան Գառնիկիչի . Ժողովուրդ

Նախօրեին Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է ունեցել մի շարք լրատվա­միջոցների ներկայացուցիչների հետ: Հրավիրված ԶԼՄ-ների ցանկում եղել Է մոտ երկու տասնյակ լրատվամիջոց’ հիմնականում նրանք, ովքեր ավանդա­բար հրավիրվում են նախագահականի միջոցառումներին:  

“Ժողովուրդի” տեղեկություններով,  հան­դիպման ժամանակ, ի թիվս այլ հարցե­րի, խոսվել է նաեւ ՀՀ գլխավոր դատա­խազի պաշտոնի մասին: Ս. Սարգսյանն ասել է, թե Աժ-ում Աղվան Հովսեփյանի անունը’ որպես գլխավոր դատախազի թեկնածու, չի ներկայացվելու:

Այսօր արդեն լրանում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնավար­ման ժամկետը, եւ նա կհեռանա այդ պաշտոնից: Իսկ արդեն Աժ հաջորդ քա­ռօրյային քննարկվելու է ՀՀ գլխավոր դա­տախազ նշանակելու հարցը:

Թերթի փոխան­ցում են, որ մինչ վերջին պահը Ա. Հով­սեփյանը վստահ է եղել, որ վերանշանակվելու է,  ավելին, իր շրջապատում ասել է, որ արդեն պատրաստել Է այն ելույթը, որը պետք է Աժ-ում ներկայաց­ներ: Սակայն իրադարձություններն այլ ուղղությամբ գնացին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ