26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Էրդողանին առաջինը շնորհավորել է Ալիևը

Ապրիլի 16-ին Թուրքիայում կայացած սահմադրական հանրաքվեի ոչ պաշտոնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:  Այդ մասին հայտնում է թուրքական «Karar»  լրատվամիջոցը:

Թուրքիայի նախագահն Ալիևին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած աջակցության համար: Երկու նախագահները հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել են, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները տարբեր հարթություններում շարունակվելու են զարգանալ:

«Timeturk» լրատվական կայքն էլ նշում է, որ Էրդողանին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: 

Հեռախոսազրույցի ժամանակ երկու ղեկավարները քննարկել են Սիրիայում ընթացած վերջին զարգացումները:  Վերջերս Սիրիայում կիրառված քիմիական հարձակման համար նրանք պատասխանատու են համարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:

Թրամփը Էրդողանին շնորհակալություն է հայտնել, որ Թուրքիան ԱՄՆ-ի օդուժին աջակցում է Սիրիայում իրականացվող օպերացիաների ժամանակ: Կողմերը նաև քննարկել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության  դեմ պայքարի հարցը: Թուրքական աղբյուրի պնդմամբ` համաձայնություն է ձեռք բերվել, որ պետք է պայքար մղվի  այն խմբավորումների դեմ, ովքեր դիմել են ահաբեկչական գործողությունների:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ