25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վովա Գասպարյանը դուրս է գալիս. Ժամանակ

«ՍԱՍ գրուպի» «նախընտրական ժողովի» վերաբերյալ ձայնագրության շուրջ հասա­րակական-քաղաքական ակ­տիվ քննարկումները շարու­նակվում են: Դրանք առավե­լապես կենտրոնացած են ընտրական գործընթացի համատեքստում, եւ մարդիկ փորձում են հասկանալ, բա­ցատրել, մեկնաբանել, թե ինչքանով է ձայնագրությու­նը վկայում ընտրական գոր­ծընթացի կեղծված լինելու մասին, ինչքանով է հիմք տալիս գործընթացը հայտա­րարելու անօրինական, չեղարկելու արդյունքը կամ թե­կուզ մասնակի` միայն «ՍԱՍ գրուպի» սեփականատեր Արտակ Սարգսյանի մասով կասկածի տակ դնելու ար­դյունքը:

Այսինքն այստեղ նաեւ առա­ջանում է զուտ ներիշխանական շերտ, քանի որ եթե Արտակ Սարգսյանը վայր է դնում ման­դատը, ապա այն կարծես թե հասնում է նույն ընտրատա­րածքում նրան հաջորդող ռեյտինգային մյուս թեկնածուին Արթուր Գեւորգյանին: Այստեղ ինտրիգն այն է, որ Գեւորգյանը ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան է: Վովա Գասպարյանը հայաստանյան նե­րիշխանական համակարգում վերջին մի քանի տարիներին զբաղեցնում է առանցքային դե­րակատարում: 

Ընդհանրապես, եթե փորձենք դիտարկել ներքաղաքական զարգացումները` սկսած այդ ժամանակաշրջանից, ապա ակնհայտ է դառնում, որ ոստի­կանապետ Գասպարյանն այդ առումով եղել է բացահայտ կամ ստվերային, սակայն հիմնա­կան առանցքում: 

2015-ին Վովա Գասպարյանն արդեն «էլեկտրիկ Երեւանի» առանցքում էր` «դիրիժորու­թյամբ» եւ միաժամանակ նաեւ «դերասանական վարպետու­թյամբ» կառավարելով, թեժաց­նելով եւ սառեցնելով իրավիճա­կը, որում, ինչպես պարզվեց, լուծվում էին բավական խոշոր արտաքին քաղաքական եւ տնտեսական խնդիրներ Ռու­սաստանի հետ: Դրանց հանգուցալուծումից հետո Գասպարյանը «քոչարիով» հանգուցալուծեց նաեւ Բաղրամյանի շար­ժումը:

Վերջապես 2016 թվականի հուլիսը, ՊՊԾ գնդի գրավումը, որտեղ Գասպարյանը հրապա­րակում չկար, սակայն բավա­կան նկատելի էր տողատակում, ինչն արտահայտվում է մինչ օրս եւ արտահայտվեց նաեւ օրերս Ոստիկանության օրվա կա­պակցությամբ Սերժ Սարգսյա- նի ուղերձում, որտեղնա բարձր պրոֆեսիոնալիզմի համար գնահատում էր ոստիկանու­թյան պահվածքը հուլիսյան իրադարձություններին, երբ թվում է, որ դրանք հենց ոստի­կանության «կիքսի» պատճա­ռով էին` ՊՊԾ գնդի վատ պաշտպանվածության Եւ նաեւ գուցե վատ օպերատիվ-կանխարգելիչ աշխատանքների:

Այդպիսով, վերջին հնգամյա­կում ոստիկանապետ Վովա Գասպարյանը եղել է իշխանու­թյան առանցքում, եւնրա շուրջ ծավալվել են իսկապես հանգու­ցային զարգացումներ: Այդ իմաստով խիստ խորհրդանշա­կան է հետընտրական ձայնագրային սկանդալում էլ Գասպարյանի ոչ ուղղակի, սակայն նկատելի «ներկայությունը»` որ­պես հեռակա «շահառու», որի փեսան կարող է հայտնվել խորհրդարանում, եթե ՍԱՍ-ի Արտակը ստիպված լինի վայր դնել մանդատը:

Սակայն այստեղ, իհարկե, ամենաուշագրավ հարցն այն է, թե արդյո՞ք դրանով չի եզրա­փակվի Գասպարյան «առանց­քի» դերակւստարումը’ փակելով անցնող հինգ տարին, քանի որ խորհրդարանի ընտրությունից հետո իրադարձությունները եւ ներիշխանական իրականու­թյունն այլեւս թեւակոխում են նոր փուլ’ նոր տրամաբանու­թյամբ, ուժերի նոր հարաբե­րակցությամբ, որտեղ արդեն առանցքը Վովա Գասպարյանը չէ, կամ պարզապես ոստիկա­նապետի գործառույթը չէ առանցքայինը: Եվ ավելին` նա կարող է փնելնոր առանցքի ձեւավորմանը կամա թե ակամա խոչընդոտող հանգամանք` նկատի առնելով հնգամյա առանցքի դերում Գասպարյանի շուրջ ձեւավորված շահերի որոշակի համակարգը:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ