25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Դա միայն Հայկազի սպանությունը չէր…».դաժանաբար սպանված կուրսանտի հայր

«Դատը կրկին անգամ հետաձգվել է: Այս անգամ նշանակվել է մայիսի 8-ին, բայց ես հույս չունեմ, որ այդ օրը դատ կկայանա: Վկաները արդեն դժվարությամբ են պատասխանում հարցերին ու նշում են, որ շատ ժամանակ է անցել՝ չեն հիշում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ  Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:

Արկադի Բարսեղյանը ընդգծում է՝  հետաձգումների մեջ դիտավորություն չի տեսնում.« Վկա կուրսանտները զորավարժությունների մեջ են ու այդ պատճառով է դատը հետաձգվում»:

Սպանված կուրսանտի հայրը հավատում է, որ իր տղայի մահվան մեղավորները խոստ պատիժ կստանան:

«Ինձ ասել են, որ խիստ կպատժվեն: Ես էլ հավատում եմ, որ դատաքննության ավարտին ամեն բան ջրի երես դուրս կգա ու տղայիս սպանողները կպատժվեն: Ես արդեն կես մարդ եմ դարձել ու ներվերից հիվանդ եմ: Մեր համար էս պրոցեսը շատ ահավոր է: Կյանքում մենք էլ հանգստություն չենք գտնի, որովհետև սեփական որդուն կորցնելուց ավելի ցավ չկա: Դա միայն Հայկազի սպանությունը չէր»,-ասաց Արկադի Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատաքննությունն  ընթացքի մեջ է: Ամբաստանյալի աթոռին են հայտնվել նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։

Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել:

Կուրսանտներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ