Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Վրաստանի եվրոպական եւ եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարարի հետ
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/487_1378997560.jpg)
Սեպտեմբերի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարար Ալեքս Պետրիաշվիլիի հետ։
Նախարարներն անդրադարձան Վիլնյուսում նոյեմբերի 29-30-ը կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին և դրա նախապատրաստական աշխատանքներին, Արևելյան գործընկերության ձևաչափով համագործակցությանը։
Էդվարդ Նալբանդյանն ու Ալեքս Պետրիաշվիլին անդրադարձան հայ-վրացական օրակարգի մի շարք հարցերի, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններն այսօր քաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում գտնվում են բարձր մակարդակի վրա, վերահաստատվեց երկկողմ պատրաստակամությունը շարունակել ջանքերը՝ ուղղված տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանը և ամրապնդմանը: