26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ե՞րբ կքննվեն Դանիել Իոաննիսյանի դեմ 30 տնօրենների հայցերը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության դեմ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀՀԿ-ի համար ցուցակագրում իրականացրած դպրոցների եւ մանկապարտեզների 30 տնօրենի քաղաքացիական հայցը ընդունվել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ:

Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ  Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցերի քննությունը կմեկնարկի հուլիսին:

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միությունը», որն ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնել, հօգուտ իշխանության վարչական ռեսուրսների օգտագործման դեպքեր է արձանագրել: Նա հրապարակել է 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետ հեռախոսազրույցներ, որտեղ նրանք նշում են, որ հատուկ ցուցակներ են կազմել հօգուտ ՀՀԿ-ի եւ դրանք ներկայացրել քաղաքապետարաններ ու մարզպետարաններ:

Հանրապետության 30 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրեն, որոնք ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի՝ խորհրդարանական ընտրությունների համար ձայն են հավաքագրել Հանրապետական կուսակցության համար, հայց են ներկայացրել՝ ընդդեմ ՀԿ-ի եւ Դանիել Իոաննիսյանի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ