26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Էրդողանը սանձել է Թուրքիան»

«Էրդողանն օժտվում է բոլոր այն լիազորություններով, որ ունեցել է Սուլթան Աբդուլ Համիդ երկրորդը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն` անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեին: Նա նշեց, որ ընտրական պրոցեսի ժամանակ բռնատիրական կարգեր էին տիրում, մամուլին լիովին ազատություն չէր տրվում, իսկ «ոչ»-ի կողմնակիցներին էլ խոսքի մեծ հնարավորություն հատկացված չէր:

Թուրքագետն ասաց, որ այսպես, թե այնպես Էրդողանը բավական լիազորություններ ուներ, սակայն նման կերպ նա ոչ միայն դառնում է վարչապետ, այլև հիմա նա վերածվում է խորհրդային գենսիկի:

Ռ. Մելքոնյանը շեշտեց` Էրդողանը հայտնի է հայերի նկատմամբ իր այլատյացությամբ, իսկ հիմա ամեն ինչ կապվելու է մեկ անհատի՝ նրա հետ: «Սա նշանակում է, որ հայ համայնքի խնդիրները գնալով ավելնում են»:

Իսկ Արևելագիտության կենտրոնի տնօրեն Ռուբեն Սաֆրաստայանն էլ հավելեց, որ Էրդողանին պետք է նոր Թուրքիա, և նրան պետք է ավելի հեշտ կառավարվող Թուրքիա: «Նա սանձել է Թուրքիան` իմ գնահատմամբ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ